Նրանք կարող են ԱՄՆ-ին և Ռուսաստանին տանել ուղիղ ռազմական առճակատման ճանապարհով. Անտոնով
Արևմտյան երկրների գործողությունները Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողության ֆոնին վտանգավոր և սադրիչ են և կարող են հանգեցնել Մոսկվայի և Վաշինգտոնի միջև ուղիղ ռազմական առճակատման»: Այս մասին Newsweek-ին տված հարցազրույցում ասել է ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը։
Նրա խոսքով՝ արևմտյան երկրներն անմիջականորեն ներգրավված են Ուկրաինայի ներկայիս հակամարտությունում, քանի որ նրանք շարունակում են զենք ու զինամթերք մատակարարել երկրին՝ դրանով իսկ «հետագա արյունահեղություն հրահրելով»։
Անտոնովը նաև ակնհայտ է անվանել ՆԱՏՕ-ի ցանկությունը՝ օգտագործել ուկրաինական տարածքը Ռուսաստանի դեմ պայքարում հենակետ ստեղծելու համար։
«Զգուշացնում ենք, որ նման գործողությունները վտանգավոր են և սադրիչ, քանի որ ուղղված են մեր պետության դեմ։ Նրանք կարող են ԱՄՆ-ին և Ռուսաստանին տանել ուղիղ ռազմական առճակատման ճանապարհով»,- ընդգծել է Անտոնովը։