Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

«Ապրելու երկրի» ակտիվությունը բխում է «ժողովրդից եկող օրակարգերից». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է.

«Նախկին սոցապնախարարներ Մեսրոպ Առաքելյանի ու Մանե Թանդիլյանի հիմնած «Ապրելու երկիր» կուսակցությունը ՏԻՄ ընտրություններին մասնակցելուց, ապա Փարաքարի համար մղված «ծանր մարտերից» հետո վերջին շրջանում պասիվացել է։ Եթե կուսակցության լիդերներից Մեսրոպ Առաքելյանը գոնե պարբերաբար հանդես էր գալիս ֆեյսբուքյան գրառումներով, որոնք հիմնականում իշխանությանը նրբորեն քննադատելու միտում ունեին, ապա մարտի 17-ից այս կողմ Մեսրոպի էջն էլ է պասիվացել՝ որեւէ գրառում, դիտարկում, քննադատություն չկա նրա պատին։ Միայն Մանե Թանդիլյանն է մեկ-մեկ երեւում, օրինակ՝ կանանց օրն էր Ֆեյսբուքում շնորհավորել, կայքերից մեկին հարցազրույց էր տվել։ Եվ այս տեւական դադարից հետո հանկարծ իմանում ենք, որ «Ապրելու երկիրը» նոր մամուլի խոսնակ է ընդունել։

Մեր գործընկեր, Aravot.am, tert.am. Factor.am կայքերի նախկին լրագրող Հռիփսիմե Հովհաննիսյանն իր ֆեյսբուքյան էջի միջոցով տեղեկացրեց, որ այսուհետ կատարելու է «Ապրելու երկիր» կուսակցության մամուլի խոսնակի պարտականությունները, եւ հույս հայտնեց, որ կլինի բաց, անկեղծ, արդյունավետ եւ առողջ համագործակցություն։ Քանի որ այս կուսակցության լիդերները կտրականապես եւ արդեն տեւական ժամանակ է՝ հրաժարվում են շփվել մամուլի հետ եւ պասիվացել են, իսկ այժմ արդեն մամուլի խոսնակ ունեն, փորձեցինք նորանշանակ խոսնակից պարզել, թե արդյոք սրանից կարո՞ղ ենք ենթադրել, որ կուսակցությունն առաջիկայում ակտիվանալու մտադրություն ունի, դրա համար է նաեւ մամուլի խոսնակի կարիք զգացել։ Նաեւ հետաքրքրվեցինք կուսակցության ծրագրերով՝ արդյո՞ք իրենք էլ, խորհրդարանական ընդդիմության նման, երկիրը փրկելու ծրագրեր ունեն, գուցե ընդդիմության հանրահավաքների՞ն միանան եւ արդյոք համաձա՞յն են վերջին շրջանում Արցախի հարցով Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության եւ հայտարարությունների հետ, այդ թվում՝ բրյուսելյան հանդիպման մասով ի՞նչ կարծիք ունեն։

Ի պատասխան մեր հարցադրումներին՝ Հռիփսիմե Հովհաննիսյանը կուսակցության անունից ասաց, որ «Ապրելու երկիր» կուսակցության գործունեության ակտիվությունն ինքնանպատակ չէ, հասցեական է եւ համապատասխանում է ժողովրդից եկող օրակարգերին։ Լրացուցիչ ակտիվությունը կապ ունի օրակարգի հետ, իսկ խոսնակ ունենալու որոշումն էլ ընդամենը լրատվամիջոցների հետ աշխատանքն ավելի պրոֆեսիոնալ եւ արհեստավարժ կազմակերպելու համար է։

«Ինչ վերաբերում է «Ապրելու երկիր» կուսակցության պայքարի մեթոդներին, ապա քաղաքական ուժի օրակարգը, ինչպես նշեցի, ձեւավորվում է մարդկանց հետ շփումների արդյունքում եւ մարդկանց կարիքները հաշվի առնելով։ Կուսակցությունը պարբերաբար անում է հարցումներ եւ այդկերպ ձեւավորում իր քաղաքական գործունեության մեխանիզմների պահանջվածությունը։

Ըստ այդմ՝ «Ապրելու երկիրն» իր քաղաքական պայքարը համապատասխանեցնում է ժողովրդից եկող պահանջներին եւ ակնկալիքներին, որի արդյունքում իշխանության փոփոխության եւ ձեւավորման համար մասնակցում է տեղական ինքնակառավարման ընտրություններին։ Միեւնույն ժամանակ, պետք է նշել, որ քաղաքական ուժն անընդհատ ժողովրդի հետ կապի մեջ է, հասկանում է, թե ինչ է ուզում։ Ինչ վերաբերում է իշխանությունների հետ համաձայն լինել-չլինելուն, ապա քաղաքական ուժի ներկայացուցիչները պարբերաբար իրենց անհամաձայնությունն են հրապարակային արտահայտում իշխանության անվտանգային քաղաքականության վերաբերյալ, պարբերաբար ահազանգում են համայնքների խնդիրների, ՏԻՄ-ի ուժեղացման անհրաժեշտության մասին, հրատապ բանակային ռեֆորմներ անցկացնելու անհրաժեշտության վերաբերյալ եւ այլն։ Կուսակցությունը կարծում է, որ իրենք պետք է ձեւավորեն այնպիսի առաջարկ, որը կլինի ժողովրդի համար իշխանություն փոխելու իրական ընտրություն»,- մեր հարցերին այսպես պատասխանեց կուսակցության մամուլի խոսնակը։

Պատասխաններից կարելի է ենթադրել, որ «Ապրելու երկիրն» այս պահին ավելի շատ պասիվ ակտիվության փուլում է՝ դեռեւս հստակ պլաններ ու ծրագրեր չկան, քանզի դժվար է գնահատել, թե որոնք են «ժողովրդից եկող օրակարգերը»։ Հասկանալի չէ, թե ինչպե՞ս են դա գնահատելու կամ՝ ո՞ր ժողովրդին նկատի ունեն՝ ընդդիմության հանրահավաքներին մասնակցող եւ այս իշխանությունների հեռացումը պահանջո՞ղ, Ֆեյսբուքում հայրենիքի հարցերով մտահոգ ստատուսներ գրո՞ղ, իշխանություններին ամեն գնով փառաբանո՞ղ, թե՞ Կասկադի սրճարաններում երկրի խնդիրների հանդեպ միանգամայն անտարբեր՝ ժամանակ անցկացնող ժողովրդին»:

Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում: