Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

Իսկ ո՞ւր մնացին հայկական օրակարգն ու շահերը. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ապրիլի 6-ին Բրյուսելում Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի միջնորդությամբ տեղի ունեցավ Փաշինյան-Ալիև հանդիպումը։ Սա Շառլ Միշելի նախաձեռնությամբ տեղի ունեցած առաջին հանդիպումը չէ. դեռևս անցյալ տարվա դեկտեմբերին նրա միջնորդությամբ Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարները հանդիպել էին։ Սակայն եթե դեկտեմբերյան հանդիպման օրակարգի հիմնական հարցերը վերաբերում էին հումանիտար խնդիրներին և տարածաշրջանային կոմունիկացիաների բացմանը, ապա ապրիլի 6-ի հանդիպման ժամանակ օրակարգ բերվեցին այլ հարցեր՝ մասնավորապես խաղաղության պայմանագրի նախապատրաստումը և Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանների դեմարկացիան։

Նախ՝ հարկ է անդրադառնալ այն հարցին, թե ինչո՞ւ հանդիպումը չի կայանում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո։ Չէ՞ որ ՀՀ իշխանությունները մարտին ոչ թե Եվրոպական խորհրդի նախագահին, այլ հենց համանախագահության ինստիտուտին էին դիմել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցություններ սկսելու հարցով` չնայած այն հանգամանքին, որ համանախագահների մանդատը միայն Արցախյան հիմնախնդրին է վերաբերում։ Խնդիրն այն է, որ Ֆրանիսայի ու ԱՄՆ- ի ջանքերով համանախագահության ինստիտուտը այլևս փաստացի չի գործում, ինչի մասին, ըստ էության, երեկ նշեց նաև ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը: Հենց Ադրբեջանի նպատակներից է բխում, որ համանախագահներն ընդհանրապես դուրս մղվեն բանակցային գործընթացից, որի միջոցով Բաքուն աշխարհին կարող է ցույց տալ, թե Արցախյան հարց այլևս գոյություն չունի։

Պատահական չէ, որ Ալիևը հայտարարում էր, թե համանախագահներին թոշակի է ուղարկելու, ինչն իրականացնում է երկու համանախագահող երկրների միջոցով՝ ի վնաս Հայաստանի: Այդուամենայնիվ, Լավրովը երեկ նշել է. «Դա նրանց իրավունքն է, եթե նրանք պատրաստ են զոհաբերել Ղարաբաղի և ամբողջ Անդրկովկասի կարգավորման հարցում շահերը, եթե պատրաստ են զոհաբերել տվյալ պարագայում հայկական կողմի շահերը, ապա դա իրենց ընտրությունն է: Այս մոտեցումը համարում ենք անպատասխանատու, սակայն դա մեզ հունից չի հանի։ Մենք հավատարիմ ենք ղարաբաղյան իրավիճակի կարգավորմանը և այն բոլոր պայմանավորվածությունների իրականացմանը, որոնք ձեռք են բերվել եռակողմ ձևաչափով Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության ղեկավարների միջև։

Այս ընտրությունը մերը չէ։ Եթե Ֆրանսիան և Միացյալ Նահանգները որոշել են այդպես վարվել, Աստված նրանց դատավոր»: Սա հերթական անգամ ապացուցում է, որ Հայաստանի շահերի միակ պաշտպանը մնում է Ռուսաստանը: Արևմուտքն, ինչպես միշտ, Ադրբեջանի, ավելիս ստույգ՝ նավթադոլարների «շահերի» պաշտպանն է: Բացի դրանից, բրյուսել յան հանդիպման շրջանակներում որևէ խոսք չեղավ Արցախի կարգավիճակի շուրջ բանակցությունների մեկնարկի, ինչպես նաև Ադրբեջանի սադրիչ գործողությունների արդյունքում Արցախում ստեղծված հումանիտար ճգնաժամի ու էթնիկ զտման սպառնալիքի մասին։

Արդեն նույնիսկ զարմանալի չէ, որ Փաշինյանն առանց աչքը թարթելու նշում է, թե ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախի տարածք ներխուժման թեմայի քննարկումը պատեհ չի համարել բրյուսելյան հարթակում, որովհետև խոսքը Արցախում ռուսական խաղաղապահ կոնտինգենտի առաքելության պատասխանատվության գոտի ադրբեջանական ստորաբաժանումների ներխուժման մասին է, և այս հարցը ավելի շատ պետք է քննարկվի ՌԴ գործընկերների մասնակցությամբ։ Այսինքն, հերթական անգամ հաստատվում է այն տպավորությունը, որ ՀՀ իշխանություններն ընդհանրապես ձեռքները լվանում են Արցախից և արցախահայության անվտանգության հարցի պատասխանատվությունն ամբողջությամբ գցում Ռուսաստանի վրա։ Ու ընդհանրապես, շատ ցավալի է, որ բրյուսելյան հանդիպման արդյունքներն արձանագրելու կոնտեքստում ընդհանրապես խոսք չեղավ Արցախի մասին։

ԵՄ-ն որևէ կերպ չդատապարտեց Արցախի նկատմամբ Ադրբեջանի ոտնձգությունները և Արցախից բռնազավթված տարածքներում հայկական մշակութային ժառանգության ոչնչացումը։ Այսպիսով, «քաղաքակիրթ» Եվրոպան, Փաշինյանի թողտվությամբ, փորձում է մաքրել Ալիևի արյունոտ թաթերը: Արդյունքում ստացվում է, որ, կարծես, դիվանագիտական հարթակում, իսկ ավելի կոնկրետ՝ Արևմուտքի համար, Արցախյան հիմնախնդիր այլևս գոյություն չունի, ինչի մասին պարբերաբար հայտարարում է Բաքուն։ Ավելին, Արցախի թեմայի բարձրաձայնման փոխարեն նոր թափով խաղաղության պայմանագրի կնքման հարցը առաջ մղվեց, որը վերաբերում է միայն Հայաստան-Ադրբեջան երկկողմ հարաբերություններին։

Եվ դրա համատեքստում Բրյուսելում Փաշինյանն ու Ալիևը պայմանավորվեցին ստեղծել սահմանային համատեղ հանձնաժողով։ Սակայն եթե նույնիսկ դիտարկենք, որ պետք է Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները կարգավորվեն, ինչո՞վ է պայմանավորված նախքան համապատասխան պայմանագրերի կնքումը շտապ սահմանների դեմարկացիայի իրականացումը։ Չէ՞ որ ժամանակակից ախարհում բազմաթիվ դեպքեր կան, երբ պետությունները հարաբերությունները կարգավորել են, նույնիսկ համագործակցության և փոխգործակցության մթնոլորտ են ձևավորել, սակայն մինչև հիմա սահմանների դեմարկացիա ու դելիմիտացիա չեն կատարել։ Իսկ սահմանային հանձնաժողովի ստեղծման անհրաժեշտությունը հիմնավորելու համար Փաշինյանը կառավարության նիստում հայտարարում է, թե ՀՀ-ին պատկանող տարածքներ կան, որ գտնվում են Ադրբեջանի տարածքում, ապա շրջանառում Բաքվի թեզերը, թե ադրբեջանական տարածքներ էլ կան, որ մեր վերահսկողության տակ են գտնվում։

Փաստացի, Փաշինյանը առաջ է մղում սահմաններից զինված ուժերի հայելային հետքաշման գաղափարը։ Այնինչ, հենց միայն Փառուխի դեպքերի արդյունքում ականատես եղանք, թե հայելային հետքաշումը ինչպիսի վտանգ է ներկայացնում. դա, ըստ էության քարտ բլանշ է Ադրբեջանի համար ագրեսիան վերսկսելու համար։ Ամփոփելով՝ նշենք, որ այս բոլոր իրողությունները միայն այն մասին են վկայում, որ բրյուսելյան հանդիպումը միայն ադրբեջանական օրակարգն է արտացոլել, իսկ Փաշինյանը լուռումունջ համաձայնել է դրան։ Պատահական չէ, որ բրյուսելյան հանդիպումից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն միանգամից հայտարարեց, որ դրա ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունները «համապատասխանում են Բաքվի շահերին», իսկ Ալիևը շտապեց Էրդողանին զեկուցել այդ պայմանավորվածությունների մասին»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում