Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել էՀՀ ԱԳ նախարարը և ՅՈՒՆԵՍԿՕ-ի ղեկավարը քննարկել են երկկողմ համագործակցության հարցերՈւկրաինան անօդաչուով հարձակում է իրականացրել Բելգորոդի երթուղային ավտոբուսի վրա. կան վիրավորներԼոռու մարզի բնակարաններից մեկում հրդեհ է բռնկվել․ տղամարդը ծխահարվել էԵրկուշաբթի լույս չի լինի Երևանի 3 վարչական շրջանի և 5 մարզի բազմաթիվ հասցեներումՆկատեցի՞ք, COP17-ի գագաթնաժողովին ինչպես տեղ ու դադար չկա եվրոպացի առաջնորդների ներկայությունից. Ինչպե՞ս նկատեիք, որը չկա. Հակոբ Բադալյան
Մամուլ

«Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն. խաղաղության բանակցությունների հիմքում դրված օրակարգը լրջագույն մարտահրավեր է». փորձագետ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Հայացք» վերլուծական կենտրոնի փորձագետ Հերմինե Մխիթարյանի հետ զրույցում ամփոփել ենք Բրյուսելում տեղի ունեցած եռակողմ հանդիպումը՝ այն դիտարկելով նաև մինչ այդ առկա գործընթացների համատեքստում: Փորձագետի խոսքով, ընդհանուր առմամբ, Նիկոլ Փաշինյանի, Շառլ Միշելի ու Ալիևի բրյուսել յան եռակողմ հանդիպումը պետք է դիտարկենք աշխարհաքաղաքական զարգացումների համատեքստում:

«Այն պետք է դիտարկենք Արևմուտքի կողմից Ռուսաստանին գործընթացներից դուրս թողնելու կամ առնվազն Արևմուտքի ներկայացվածությունը Ղարաբաղյան կոնֆլիկտի կարգավորման գործընթացում բալանսավորելու համատեքստում: Ընդհանուր առմամբ, գործընթացն այս տրամաբանության ներքո է: Մյուս կողմից, իհարկե, շատ ակնհայտ էին Ադրբեջանի մղումներն ու ցանկությունները կոնֆլիկտի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակից դուրս բերելու տեսանկյունից: Բոլոր հնարավոր տարբերակներով այս ուղղությամբ Ադրբեջանը տասնամյակներ շարունակ աշխատել է: Ու հիմա, այս ամբողջը տանելով Եվրամիության հովանու ներքո, ըստ էության, նաև լուծում են կոնֆլիկտի կարգավորումը Մինսկի խմբի շրջանակներից դուրս հանելու խնդիրը: Մյուս կարևոր խնդիրն այն է, որ օրակարգում Ադրբեջանը դնում է իր կողմից առաջ քաշված հինգ կետերը: Այսինքն, ոչ միայն ձևաչափն է փորձում փոխել, այլև ջանում է բովանդակային առումով հիմքում դնել բացառապես իր շահերից բխող կետերը»,-ասաց Հ. Մխիթարյանը:

Նա շեշտեց՝ Հայաստանի և Արցախի շահերի ներկայացվածություն այս ամենի մեջ չկա, եթե անգամ մեզ համար ինչ-որ դրական դետալ գտնելու լավագույն ցանկություններն ունենանք: Անդրադառնալով ՌԴ-ի դերի նվազեցմանն ուղղված փորձերին՝ նա հավելեց. «Դեռ նախորդ տարվա աշնանից է սկսվել գործընթացը: Մասնավորապես, երբ ռուսական կողմն անընդհատ խոսում էր այն մասին, որ պետք է բանակցություններ սկսվեն սահմանազատման, սահմանագծման ու կոմունիկացիաների բացման թեմաներով, բայց կողմերն այդ ժամանակ որևէ կերպ ընթացք չէին տալիս առաջարկներն: Ու այնքան ձգձգվեց, մինչև եվրոպական կողմից եղավ դեկտեմբերին հանդիպելու առաջարկը: Բայց ավելի շուտ՝ նոյեմբերին, Սոչիում տեղի ունեցավ հանդիպում, որտեղ հստակ պայմանավորվածություններ ձեռք բերվեցին կոմունիկացիաների բացման, սահմանագծման, սահմանազատման թեմաներով: Եվ կրկին կողմերն այնքան ձգձգեցին դրանք իմպլեմենտացնելու գործընթացը, որ այն արդեն հասավ Բրյուսել: Մեծ հաշվով, այդ իմպլեմենտացիայի փուլը տեղափոխվեց արդեն Բրյուսելից հետո: Այս քաղաքականությունը իմիջային առումով Ռուսաստանի դերը նվազեցնելու միտումներ էր պարունակում: Հիմա նորից Բրյուսելում, ԵՄ-ի հովանու ներքո գործընթացներ տանելը ամբողջությամբ այս տրամաբանության ներքո է»:

Այս առումով նա ընդգծեց՝ նաև շատ են կրկնում, որ Երևանն ու Բաքուն հենց «երկկողմ ձևաչափով պետք է առաջընթաց գրանցեն բոլոր կարևոր հարցերի շուրջ»՝ արանքից հանելով ԵԱՀԿ Մինսկի խումբն ու Ռուսաստանի դերակատարումը. «Հիշենք նաև, որ բրյուսել յան հանդիպմանը նախորդող օրը տեղի ունեցավ Բլինքենի հեռախոսազրույցը Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ, ինչը ևս չափազանց կարևոր է: Այսինքն, կարող ենք ֆիքսել, որ ոչ միայն ԵՄ-ի, այլև ընդհանրական Արևմուտքի, մասնավորապես նաև ԱՄՆ-ի անմիջական աջակցությամբ ու հովանավորությամբ են այս գործընթացները տեղի ունենում: Իսկ երկկողմ ձևաչափով երկխոսության թեզերը, նաև այն, որ իրենք պարզապես հարթակ են տրամադրում, ևս ԵԱՀԿ ՄԽ-ն արանքից հանելու և, հետևաբար, նաև Ռուսաստանի դերակատարումը նվազեցնելու միտում են հետապնդում»:

Փորձագետն Արևմուտքի վերոնշյալ ձգտումները հետևյալ կերպ է բացատրում. «44-օրյա պատերազմի ժամանակ և պատերազմից հետո նույն Մինսկի խմբի եռանախագահության համատեքստում Արևմուտքի դիրքերը բավականին թուլացել էին: Ամբողջ նախաձեռնողականությունը ռուսական կողմի ձեռքերում էր՝ ելնելով օբյեկտիվ ու սուբյեկտիվ մի շարք գործոններից: Մասնավորապես, Ռուսաստանի անմիջական շահերը տարածաշրջանում, Արևմուտքի, օրինակ՝ ԱՄՆ-ի զբաղվածությունն իր ներքին խնդիրներով (այդ օրերին ԱՄՆ-ում ընտրություններ էին): Այս ամենի համատեքստում Ռուսաստանի դերակատարումը բավականին մեծացել էր, ու Մոսկվայի միանձնյա ջանքերով կրակի դադարեցման պայմանավորվածություն ձեռք բերվեց, հետո խաղաղապահները տեղակայվեցին: Այս ամենն ԱՄՆ-ի համար լուրջ խնդիր էր, իրենք իրենց գործընթացներից դուրս մնացած էին զգում: Ու նախորդ տարվա աշնանից սկսած գործընթացները ցույց են տալիս, որ իրենք փորձում են առնվազն վերականգնել իրենց դիրքերը, իսկ լավագույն տարբերակն իրենց համար Ռուսաստանին գործընթացներից ընդհանրապես դուրս թողնելն է»:

Անդրադառնալով եռակողմ հանդիպումից հետո Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության բանակցությունների նախապատրաստական աշխատանքների մեկնարկը տալու հանձնարարականներին, այդ հարցում ընդգծվող շտապողականությանը՝ Հ. Մխիթարյանը նշեց. «Եվրոպական խորհրդի նախագահը՝ Շառլ Միշելը, ամփոփիչ խոսքում հստակ ֆիքսեց, որ կողմերն օր առաջ ձգտում են հասնել խաղաղության, բայց կան կետեր որոնք պետք է մշակվեն, քննարկվեն: Այսինքն, այդ հարցում Հայաստանի և Ադրբեջանի կողմից շտապողականությունը հստակ արձանագրված է: Մյուս կողմից՝ մենք այդ նույն մեսիջները ստանում ենք և՛ պաշտոնական Երևանի, և՛ պաշտոնական Բաքվի՝ բարձր մակարդակով արված հաղորդագրություններից: Այս ամենը դիտարկենք կողմերի շահերի տեսանկյունից: Ադրբեջանի շտապողականությունն ամբողջությամբ բացատրվում է նրանով, որ Բաքուն փորձում է օր առաջ հասնել իր կողմից դրված կետերի կյանքի կոչմանը: Ադրբեջանի համար շատ կարևոր են ներկայացված հայտնի 5 առաջարկները, որոնք, ըստ էության, ամբողջապես ներկայացնում են իրենց շահերը: Բնականաբար, իրենք հասկանում են, որ Հայաստանում, օրինակ՝ իշխանափոխությունից հետո, շատ ավելի դժվար կլինի այդ հարցերը լուծել: Սա է պատճառներից մեկը, որ Ադրբեջանն այսօր առանձնահատուկ կերպով շտապողականություն է դրսևորում»:

Իսկ թե ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի իշխանությունների շտապողականությունը, փորձագետն ասաց. «Ես ենթադրում եմ, որ խնդիրը գոնե ցույց տալն է, որ իրենց այդ «խաղաղության դարաշրջանի» թեզը կյանքի է կոչվում: Պատահական չէ, որ բրյուսել յան հանդիպումից առաջ Փաշինյանը կառավարության նիստի ժամանակ կրկին խոսում էր պատերազմի հավանականության մասին: Իրականում պատերազմի հավանականությունը 44-օրյա պատերազմից և՛ առաջ, և՛ հետո չի նվազել: Մենք այդ խնդիրն ունեցել ենք նաև նախորդ տարի, երբ ադրբեջանական զորքն առանց դիմադրության մտավ Հայաստանի սուվերեն տարածք՝ օկուպացնելով այն: Նկատենք, սակայն, որ իշխանություններն այդ ժամանակ լայնածավալ պատերազմի վտանգի մասին չէին խոսում, մինչդեռ բրյուսել յան հանդիպումից առաջ նշում են այդ վտանգի մասին: Սա հանրության հետ աշխատանքի բաղադրիչ է: Իշխանությունները փորձում են առաջ տանել խաղաղության դարաշրջանի քաղաքականությանը, փորձում են ցույց տալ, թե հետամուտ են դրան: Փորձում են դա բալանսավորել այն թեզով, որ «եթե չգնայինք զիջումների ու խաղաղության պայմանագրի, մեզ պատերազմ էր սպառնալու»: Արդեն տևական ժամանակ է՝ այս օրակարգն են առաջ տանում, այս խաղն են խաղում ու մոտեցումներում որևէ բան չի փոխվել»:

Իսկ իրականում, ըստ փորձագետի, «խաղաղության պայմանագիր» կոչվածն ու առկա գործընթացները հստակ վտանգներ են ենթադրում:«Մեծագույն մարտահրավերն ու վտանգն այն է, որ Արցախն այդ գործընթացներից ամբողջովին դուրս է հանվում: Բրյուսել յան հանդիպումը հերթական անգամ ցույց տվեց, որ որևէ խոսք, անգամ բառ չկար Արցախի մասին: Էլ չասենք, որ բառ անգամ չկա նաև Արցախի կարգավիճակի, դեօկուպացիայի, Արցախի անվտանգության համար երկարաժամկետ երաշխիքների մասին: Արցախի անունն անգամ այդ հանդիպմանը չի հիշատակվել, ինչը լրջագույն մարտահրավեր ու խնդիր է մեզ համար: Լրջագույն մարտահրավեր ու խնդիր է նաև այն օրակարգը, որը դրվել է խաղաղության բանակցությունների հիմքում: Ըստ էության, Բրյուսելում խաղաղության բանակցությունների մեկնարկն էին փորձում ապահովել, որի հիմքում դրվել են Ադրբեջանի ներկայացրած 5 կետերը: Այդ կետերից առաջին երեքն առնվազն վկայում են այն մասին, որ եթե ՀՀ-ն համաձայնի դրանց հետ, այսպիսով հրաժարվում է Արցախից, ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, հրաժարվում է տարածքային պահանջներից այսօր և ապագայում, հրաժարվում է միջազգային կազմակերպություններում Արցախի ժողովրդի ինքնորոշման հարցը բարձրացնելուց: Նշվածները հստակ արձանագրված են այդ կետերում: Մեծագույն մարտահրավեր է, որ, մեծ հաշվով, Հայաստանի ու Արցախի շահերն այս գործընթացում ներկայացված ու ապահովված չեն»,եզրափակեց մեր զրուցակիցը»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում