Mitsubishi-ն Կալուգայի գործարանում ժամանակավորապես դադարեցնում է ավտոմեքենաների արտադրությունը
Mitsubishi ընկերության մամուլի ծառայությունը հայտնում է, որ Ռուսաստանի Կալուգա քաղաքում գտնվող իր գործարանում ճապոնական ավտոկոնցեռնը ժամանակավորապես դադարեցնում է ավտոմեքենաների արտադրությունը:
Պատճառը մատակարարումների շղթայում ի հայտ եկած խափանումներն են եւ լոգիստիկ խնդիրները։