ՊՍԺ-ը ցանկանում է ձեռք բերել Ռիշարլիսոնին
Անգլիական «Էվերտոնի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Ռիշարլիսոնին ցանկանում է ձեռք բերել Ֆրանսիական ՊՍԺ-ը: Այս մասին հաղորդում է Calciomercato-ն:
Transfermarkt-ը Ռիշարլիսոնի տրանսֆերային արժեքը 50 միլիոն եվրո Է գնահատում:
Լիվերպուլյան ակումբի հետ 24-ամյա ֆուտբոլիստի պայմանագիրը նախատեսված է մինչեւ 2024թ. հունիս:
Ընթացիկ մրցաշրջանում Ռիշարլիսոնը «Էվերտոնի» հետ մասնակցել է 23 հանդիպման, 5 գոլ խփել և 3 գոլային փոխանցում կատարել: