Մենք կարող ենք առանց ռուսական գազի անցկացնել գարունը, ամառն ու աշունը, բայց ձմռանը պահեստարանները դատարկ կլինեն, իսկ մեզ հարկավոր են հզորություններ, որպեսզի կարողանանք ձմեռը հաղթահարել. Ռոբերտ Հաբեք
Գերմանիայի փոխկանցլեր, էկոնոմիկայի և կլիմայի պաշտպանության հարցերով նախարար Ռոբերտ Հաբեքը Բունդեսթագում ելույթի ժամանակ հայտարարել է, որ երկրի գազի ստորգետնյա պահեստարաններն այս պահի դրությամբ լցված են 26 տոկոսով:
Նրա գնահատմամբ՝ 150-200 օր է հարկավոր, որպեսզի պահեստարաններն ամբողջությամբ լցվեն վառելիքով և խոստովանել, որ, չնայած ռուսական էներգառեսուրսներից կախվածությունը նվազեցնելու նպատակադրմանը, Գերմանիայի ստորգետնյա պահեստարանները լցվելու են Ռուսաստանից ներմուծվող վառելիքի հաշվին։
«Մենք աստիճանաբար լցնում ենք գազապահեստարանները, այժմ՝ օրական 0,3-0,5 տոկոսով։ Պահեստարանները լցված են 26 տոկոսով: Մենք կարող ենք առանց ռուսական գազի անցկացնել գարունը, ամառն ու աշունը, բայց ձմռանը պահեստարանները դատարկ կլինեն, իսկ մեզ հարկավոր են հզորություններ, որպեսզի կարողանանք ձմեռը հաղթահարել»,- ասել է փոխկանցլերը։