Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը Հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպման հետ կապված հայտարարությամբ է հանդես եկել
Հանդես գալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման հետ կապված հայտարարությամբ՝ Թուրքիայի արտաքին գործերի նախարարությունը գոհունակությամբ է ընդունել Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության համաձայնագրի եւ սահմանազատման աշխատանքների հանձնաժողով ստեղծելու մասին հայտարարությունները
Թուրքական CNNturk-ի փոխանցմամբ Թուրքիայի ԱԳՆ-ի տարածած հայտարարության մեջ նշվել է, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղության եւ կայունությանն ուղղված ջանքերին։