Դուգլաս Կոստանը ֆուտբոլիստների վարկածով Բունդեսլիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստն է
Ֆուտբոլիստների շրջանում Kicker ամսագրի իրականացրած հարցման շնորհիվ հրապարակվել է Բունդեսլիգայի առաջին շրջանի լավագույն ֆուտբոլիստի անունն ըստ խաղացողների: 244 մարզիկների հարցման արդյունքում լավագույն ֆուտբոլիստ է ճանաչվել «Բավարիայի» եզրային խաղացող Դուգլաս Կոստան(30.3 %), իսկ լավագույն մարզիչ է ճանաչվել Մենխենգլադբախի «Բորուսիայի» ղեկավար Անդրե Շուբերտը:
Լավագույն ֆուտբոլիստի քվեարկության արդյունքում երկրորդ տեղն է գրավել Դորտմունդի «Բորուսիայի» հարձակվող Պյեր Էմերիկ Օբամեյանգը(23%), իսկ երրորդը՝ «Բավացարիայի» հարձակվող Թոմաս Մյուլերը (14,8%):