Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա. Մակրոն
«Ֆրանսիան կշարունակի պատժամիջոցային ճնշում գործադրել Ռուսաստանի վրա։ Մենք արդեն ԵՄ-ում առավոտյան որոշումներ ենք ընդունել, որոնց ընդունմանը նպաստել է նաև Ֆրանսիան», – ասել է Մակրոնը «RTL» ռադիոկայանի եթերում:
Ավելի վաղ հաղորդվել էր՝ ԵՄ-ի կողմից ՌԴ-ի դեմ պատժամիջոցների հինգերորդ փաթեթի համաձայնեցման մասին: Այն նախատեսում է ռուսական ածուխի ներկրումից աստիճանաբար հրաժարում: