Լավրովն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
Ինչպես տեղեկացնում է «ԱՊԱ» գործակալությունը՝ Արարատ Միրզոյանի հետ հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Բայրամովի հետ հեռախոսով քննարկել է եռակողմ պայմանավորվածությունների կատարման, հայ-ադրբեջանական սահմանի սահմանազատման հանձնաժողովի ստեղծման ջանքերը։
Աղբյուրի հաղորդմամբ՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները անդրադարձել են 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ համաձայնագրերի բոլոր դրույթների կատարմանը, կոմունիկացիաների ապաշրջափակման եռակողմ աշխատանքային խմբի գործունեությանը, Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի նախապատրաստման շուրջ բանակցությունների պայմաններին։