Սբերբանկը դադարեցրել է այլ երկրներ բոլոր արտարժութային փոխանցումները
Սբերբանկի մամուլի ծառայությունից ՏԱՍՍ-ին հայտնել են՝ պատժամիջոցների պատճառով բանկը դադարեցրել է բոլոր արտարժութային փոխանցումները այլ երկրներ, ռուբլով փոխանցումները հասանելի են:
Ապրիլի 7-ից արտարժույթով փոխանցում կատարելն անհնար է։ Ըստ բանկի՝աԱրգելքը վերաբերում է Sberbank Online բջջային հավելվածում և բանկի մասնաճյուղերում փոխանցումներին:
Ապրիլի 6-ից կատարված փոխանցումներն ամբողջությամբ կվերադարձվեն հաճախորդների հաշվին միջնորդավճարի հետ միասին, իսկ ռուբլով փոխանցումները հասանելի են ռեզիդենտներին սովորական ռեժիմով՝ առանց սահմանափակումների։