Էդուարդ Սպերցյանը բաց է թողնելու «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի հանդիպումը
Հայաստանի հավաքականի եւ «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը բաց է թողնելու «Ռուբինի» դեմ Ռուսաստանի առաջնության 24-րդ տուրի հանդիպումը:
Ինչպես հաղորդում է championat.com-ը՝ ապրիլի 9-ին կայանալիք հանդիպմանը չմասնակցելու պատճառը ճկույթի կոտրվածքն է:
21-ամյա ֆուտբոլիստը կոտրվածքը ստացել էր անցած տուրի խաղում: «Կրասնոդարը», որը 22 խաղում վաստակել է 36 միավոր և 6-րդն է, 0։1 հաշվով պարտվել էր «Դինամոյին»։
Սպերցյանը «Կրասնոդարի» հետ այս մրցաշրջանում մասնակցել է 22 հանդիպման, 6 խփել գոլ, 4 գոլային փոխանցում կատարել։