Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու
Արցախի դրոշը ներկելու բովանդակությամբ տեսանյութը ուղարկվում է ոստիկանություն՝ նյութեր նախապատրաստելու: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը:
Նա, մասնավորապես, նշել է.
«Մամուլում տեսանյութ է հրապարակվել և շրջանառվել մի քանի անձի կողմից Արցախի Հանրապետության պետական դրոշը ներկելու բովանդակությամբ:
Այդ տեսանյութն արձանագրվել է ՀՀ գլխավոր դատախազության կողմից՝ ԶԼՄ մշտադիտարկման արդյունքում և ուսումնասիրվել է:
Արդյունքում այն ուղարկվում է ՀՀ ոստիկանություն՝ քրեադատավարական կարգով նյութեր նախապատրաստելու, դրա շրջանակներում դեպքի հանգամանքները պարզելու և հետագա ընթացքը որոշելու հանձնարարությամբ»։