Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվեց Արցախի դրոշը (լուսանկարներ)
Վանաձորի Արցախ պուրակում տեղադրվեց Արցախի դրոշը.... Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Հայրենիք» կուսակցության Լոռու մասնաճյուղի նախագահ, Վանաձորի ավագանու անդամ Վահե Դոխոյանը և կից հրապարակել նաև լուսանկարներ։
«Արցախը չի լինելու Ադրբեջանի կազմում։ Շնորհակալություն այս արարողության մասնակիցներին, շնորհակալություն նրանց ովքեր ԻՐՈՔ չկարողացան մասնակցել, «շնորհակալություն» նաև նրանց ովքեր անհատական խոսակցություններում պատրաստ են ջարդեն, փշրեն, պատռեն, բայց էսօր հարգելի պատճառով ալարեցին մասնակցել Արցախի հանրապետության դրոշի տեղադրման արարողությանը։
Շնորհակալություն նաև նրանց ովքեր ասում են.
- բա խի՞ մի բան չեք անում....»,- գրել է Վահե Դոխոյանը։