Նշեք ցանկացած ռանգի գոնե մեկ ադրբեջանցի պաշտոնյայի, ով երբևէ ասել է, որ Ադրբեջանի վերահսկողության տակ հայկական տարածքներ կան. Ջուլֆալակյան
Նշեք ցանկացած ռանգի գոնե մեկ ադրբեջանցի պաշտոնյայի (ցանկացած), ով վերջին 20 տարվա մեջ երբևէ ասել է, որ Ադրբեջանի վերահկողության տակ հայկական տարածքներ կան: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ նախկին պատգամավոր Արսեն Ջուլֆալակյանը:
«Հ.Գ. Գրպանային ընդդիմադիր և ոչ այնքան ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներից լուր կա՞ (էն որ ամիսը մեկ լուրջ դեմքերով հավաքվում, նկարվում են վարչապետի պաշտոնը զբաղեցնողի հետ և իրենց հավատացնում, որ կարևոր են…):
Լուռ են կարծես նաև այն էքսպերտները, լրագրողները(բարձր վարձատրվող), որոնք դեռ պնդում են, թե այս իշխանության պայմաններում Հայաստանը կարող է ինչ որ ձեռքբերումներ ունենալ բանակցություններում և առհասարակ…
Սպասում ենք պետականության դե յուրե ոչնչացման»: