Մենք կշարունակենք ապահովել Ղարաբաղի շուրջ պայմանավորվածությունների կատարումը. Լավրովը՝ Միրզոյանին
Մոսկվայում մեկնարկել է Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի և և Ռուսաստանի Դաշնության ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի հանդիպումը։ Սերգեյ Լավրովը նշել է, որ երկու երկրների միջև շատ ակտիվ երկխոսություն է ընթանում, ուստի Ռուսաստանի Դաշնությունը կշարունակի աջակցել Հայաստանին պաշտպանունակության ամրապնդման և սահմանների պաշտպանության գործում:
Լավրովն անդրադառնալով Արցախի հարցին, նշել է, որ այդ Լեռնային Ղարաբաղի հարցը միշտ էլ առանցքային հարց է եղել Կովկասում։
«Ղարաբաղյան հարցի կարգավորման վերաբերյալ կա համաձայնությունների երեք խումբ, որոնք ձեռք են բերվել ամենաբարձր մակարդակով 2020թ․-ի նոյեմբերին, 2021թ․-ի հունվարին և նոյեմբերին: Եվ մենք կշարունակենք ապահովել այդ պայմանավորվածությունների իրականացումը, ներառյալ Ղարաբաղում ռուսական խաղաղապահ զորակազմի գործունեությունը՝ իր մանդատի խիստ համապատասխանությամբ»,- ասել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: