Հունվարի 5-ին սպասվում են ձյան տեղումներ
Հանրապետության տարածքում հունվարի 5-ին, շրջանների մեծ մասում սպասվում է ձյուն, առանձին հատվածներում սպասվում է բուք, ցածր հորիզոնական տեսանելիություն, ճանապարհներին` մերկասառույց:
Քամին՝ արեւմտյան‵ 2-7 մ/վրկ արագությամբ, առանձին հատվածներում քամու ուժգնացում՝ 15-20մ/վրկ:
Օդի ջերմաստիճանը հունվարի 5-7-ին աստիճանաբար կբարձրանա, ցերեկը՝ 4-5 աստիճանով, գիշերը՝ 8-10 աստիճանով:
Երեւանում հունվարի 5-ին սպասվում է ձյուն: Գիշերը մայրաքաղաքում կլինի -10-12, ցերեկը՝ -2-5 աստիճան:
Շրջաններում օդի ջերմաստիճանը.
Շիրակում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,
Կոտայքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,
Գեղարքունիքում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,
Լոռիում՝ գիշերը՝ -10-15, ցերեկը՝ -3-8,
Տավուշում՝ գիշերը՝ 6-11, ցերեկը՝ 0-3,
Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,
Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ -12-17, ցերեկը՝ -2-5,
Արմավիրում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,
Արարատում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,
Վայոց Ձորի լեռներում՝ գիշերը՝ -15-20, ցերեկը՝ -5-10,
Վայոց Ձորի նախալեռներում՝ գիշերը՝ -11-16, ցերեկը՝ -2-5,
Սյունիքի հովիտներում՝ գիշերը՝ -5-9, ցերեկը՝ 0-3,
Սյունիքի նախալեռներում՝ գիշերը՝ -8-12, ցերեկը՝ -2-6,
Լեռնային Ղարաբաղում՝ գիշերը՝ -3-7, ցերեկը՝ -1+2։