Բա հենց այդպես էլ պետք է լինի, հացի գինը տարբեր խանութներում պետք է տարբեր լինի. Գեղամ Գևորգյան (տեսանյութ)
ՏՄՊՊՀ նախագահ Գեղամ Գևորգյանը վստահեցնում է, թե սուտ են այն պնդումները, որ եթե աշխարհում իջնում են ապրանքների գները, իսկ Հայաստանում՝ ոչ: «Դրանք իրականությանը չեն համապատասխանում»,-ասաց Գրոգյանը՝ լրագրողների հետ ճեպազրույցում:
Ավելին, նա նկատեց, որ մի քանի օր առաջ հանձնաժողովը հրապարակել է տարբեր պարենային մթերքների գներ, ըստ որի՝ դոլարի փոխարժեքի իջեցման պարագայում որոշ ապրանքների գները իջել են:
Հարցին, թե ո՞ր ապրանքների գներն են իջել, Գևորգյանը ասաց․«Կարագի, ձեթի գները։ Հնդկաձավարի գները բարձրացել են, որովհետև հնդկաձավարի պաշարի խնդիր կա ամբողջ աշխարհում։ Մենք միշտ վերահսկում ենք բոլոր շուկաները, որոնք մեր տիրույթում են, ձվի հետ կապված գնիջեցումը, օրինակ կատարվել է այնպիսի տնտեսվարող սուբյեկտի կողմից, որը մեր տիրույթից դուրս է»:
Անդրադառնալով հացի գնի կամայական բարձացումներին, Գևորգյանը ասաց․
«Պատկերացնո՞ւմ եք՝ հաց արտադրող ընկերությունների քանակը Հայաստանում ինչքան շատ է, որ ասում եք՝ հացը տարբեր տեղերում տարբեր գին է, բա հենց այդպես պետք է լինի, հացը տարբեր խանութներում տարբեր գներով պետք է վաճառվի, դա նորմալ է և հենց դա է տնտեսական մրցակցությունը, ուզում եք բոլոր տեղերում նույն գինը լինի՞, օրինակ՝ վարսավիրանոցներում մի տեղ մի գին է, մեկ այլ տեղ այլ գին, սա մրցակցություն է»,- ասաց Գևորգյանը։