Նոր լարվածություն Իրանի և Ադրբեջանի սահմանին. կա վիրավոր
Իրանա-ադրբեջանական սահմանին տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ Ադրբեջանի գլխավոր դատախազությունը և պետական սահմանային ծառայությունը համատեղ հայտարարություն են տարածել։
Համատեղ հայտարարության մեջ ասվում է, որ ապրիլի 7-ին, ժամը 21:25-ի սահմաններում, Ջալիլաբադի շրջանի Սարխանլի գյուղի մոտակայքում գտնվող Պետական սահմանապահ ջոկատի Գոյթեփե սահմանապահ ջոկատի տարածքում սահմանապահները նկատել են երեք անհայտ անձի, որոնք շարժվում էին Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից Ադրբեջան: Այս մասին տեղեկանում ենք Haqqin.az ից:
Սահմանապահները օրենքի պահանջներին համապատասխան զենք են կիրառել, սահմանախախտներից մեկը վնասազերծվել է, մյուսը բերման է ենթարկվել, մեկ այլ անձ, զինված դիմադրություն ցույց տալով, դեպքի վայրից դիմել է փախուստի։ Ներկայումս օպերատիվ-որոնողական աշխատանքներ են տարվում նրան բերման ենթարկելու ուղղությամբ, ասված է հաղորդագրությունում։