Զաքիր Հասանովն այցելել է Քարվաճառի և Լաչինի զորամասեր
Ըստ Ադրբեջանի ՊՆ-ի՝ պաշտպանության նախարար գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը նախարարության ղեկավար կազմի հետ զննել է պետական սահմանի Քարվաճառի և Լաչինի շրջաններում տեղակայված մի շարք մարտական դիրքեր, հետաքրքրվել այնտեղ ծառայող զինծառայողների սոցիալ-կենցաղային պայմաններով։
Հասանովը պաշտոնատար անձանց առաջադրել է մարտական հերթապահություն կազմակերպելու և զորքերի մարտունակության հետագա բարձրացման կոնկրետ խնդիրներ։