Հարավային Կորեայում ուղղաթիռ է վթարվել. կան զոհեր
Հարավային Կորեայի առափնյա պահպանության ուղղաթիռը վթարի է ենթարկվել Մարադո կղզու ջրերում, ինչի հետևանքով զոհվել է անձնակազմի երկու անդամ, մեկը փրկվել է, մյուսն անհետ կորել է, հայտնում է RIA Novosti-ն։
ԶԼՄ-ների տեղեկություններով՝ Sikorsky S-92 ուղղաթիռում չորս մարդ է եղել։ Ուղղաթիռն ընկել է ջրերում՝ Մարադո կղզուց 370 կիլոմետր հարավ-արևմուտք: