Բայդենը կոչ է արել մեկուսացնել Ռուսաստանը միջազգային հարթակում
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարություն է արել՝ կապված ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդում Ռուսաստանի անդամակցության դադարեցման հետ։
«Ես ողջունում եմ ճնշող մեծամասնությամբ այսօր ընդունված որոշումը... Սա միջազգային հանրության կարևոր քայլն է, որը ևս մեկ անգամ ցույց տվեց, որ Պուտինի պատերազմը Ռուսաստանը վերածել է միջազգային մերժվածի», - ասվում է նախագահի հայտարարության մեջ, որը մեջբերում է BBC-ն։
Սպիտակ տան ղեկավարի խոսքով՝ «ԱՄՆ-ը և ամբողջ աշխարհում դաշնակիցներն ու գործընկերները աշխատել են այս արդյունքի համար, քանի որ Ռուսաստանը համակարգված և կոպտորեն խախտում է մարդու իրավունքները։ Ռուսաստանը տեղ չունի Մարդու իրավունքների խորհրդում. Այսօրվա պատմական քվեարկությունից հետո Ռուսաստանն այլևս չի կարողանա մասնակցել Խորհրդի աշխատանքներին կամ տարածել իր ապատեղեկատվությունը այնտեղ»:
«Եվ մենք կշարունակենք աշխատել ողջ աշխարհի պատասխանատու կառավարությունների հետ՝ ապացույցներ հավաքելու համար՝ Ռուսաստանին պատասխանատվության ենթարկելու իր վայրագությունների համար, ուժեղացնելու ճնշումը ռուսական տնտեսության վրա և մեկուսացնելու Ռուսաստանը միջազգային հարթակում», - հավելել է Բայդենը։