Ռուսաստանը նույնպես պետք է ցանկանա բանակցություններ. Զելենսկի
Ռուսաստանը նույնպես պետք է ցանկանա բանակցություններ՝ վերջ դնելու Ուկրաինայի դեմ սանձազերծած լայնածավալ պատերազմին, ասել է նախագահ Վլադիմիր Զելենսկին Հնդկաստանի Հանրապետության մեդիա ցանցին տված հարցազրույցում։
Ըստ Ուկրաինայի նախագահի՝ բանակցելու ցանկությունը պետք է լինի նաև Ռուսաստանի կողմից:
«Այսօր այս պատերազմի գագաթնակետային իրավիճակն է։ Զոհեր, ռմբակոծություններ, թևավոր հրթիռներ, Ռուսաստանն ամեն ինչ օգտագործում է... Կարծում եմ՝ երկու կողմերն էլ պետք է դա ցանկանան»,- հավելել է Ուկրաինայի նախագահը։