Նավթալի Բենեթը խոսել է Իսրայելում երեկ տեղի ունեցած հերթական ահաբեկչության մասին
Իսրայելի անվտանգության ուժերը որոնում են հարձակվողին Թել Ավիվում և մտադիր են գտնել հարձակման մեջ ներգրավված բոլոր անձանց, ասել է վարչապետ Նաֆթալի Բենեթը։
Նրա վարչակազմի Twitter-ում հրապարակված հայտարարության մեջ ասվում է, որ «յուրաքանչյուր ոք, ով ուղղակի կամ անուղղակիորեն օգնել է ահաբեկչին, կվճարի դրա համար»:
Իսրայելի ոստիկանությունը հրապարակել է ենթադրյալ հանցագործի լուսանկարը և խնդրել է քաղաքացիներին օգնել նրան գտնելու համար, հայտնում է The Jerusalem Post-ը։
Հինգշաբթի երեկոյան Թել Ավիվի կենտրոնում զինված տղամարդը կրակ է բացել մարդկանց վրա։ Վերջին տվյալներով՝ երկու մարդ մահացել է։ Միջադեպը որակվել է որպես ահաբեկչություն։