Պատժամիջոցներ են սահմանվել ադամանդի արդյունահանման ռուսական Alrosa ընկերության դեմ
ԱՄՆ ֆինանսների նախարարության արտասահմանյան ակտիվների վերահսկողության գրասենյակը պատժամիջոցների ցուցակում ներառել է ադամանդի արդյունահանման ռուսական Alrosa ընկերությանը, ինչպես նաև Միացյալ նավաշինական կորպորացիան, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ հղում անելով OFAC-ի մամուլի հաղորդագրությանը:
Բոլոր ֆիզիկական և իրավաբանական անձինք ընդգրկված են SDN-ում (Specially Designed Nationals And Blocked Persons List), այսինքն՝ ընկել են ԱՄՆ ֆինանսների նախարարության արգելափակող պատժամիջոցների տակ։
Սա նշանակում է, որ ԱՄՆ-ում պատժամիջոցների ենթարկված անձանց ողջ ունեցվածքն արգելափակված է, և նրանց հետ բոլոր գործարքներն արգելված են ԱՄՆ-ում գտնվող անձանց համար: