ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի դեմ
ԱՄՆ Կոնգրեսի վերին պալատն աջակցել է Ռուսաստանից ցանկացած էներգակիրների ներկրումն արգելող օրինագծին։ Ինչպես հաղորդում է ԱՄՆ Սենատի կայքը, քվեարկությունն անցել է միաձայն՝ փաստաթղթի ընդունմանը հավանություն են տվել երկու կուսակցությունների բոլոր 100 սենատորները։
Սենատորները նույնպես միաձայն կողմ են արտահայտվել Ռուսաստանին և Բելառուսին առևտրի ոլորտում ամենամեծ օգնությունը ստացող երկրների կարգավիճակից զրկելուն։
Բացի այդ, նույն օրինագիծը վերահաստատում է նախկինում Մագնիտսկու ակտով սահմանված պատժամիջոցները՝ պայքարելու կոռուպցիայի և Մոսկվայի կողմից մարդու իրավունքների խախտումների դեմ։ Փաստաթղթով նախատեսված միջոցների թվում են վիզաների տրամադրման արգելքը և ակտիվների սառեցումը։