ԱՄՆ-ն նոր պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի 8 քաղաքացու և 29 կազմակերպության նկատմամբ
ԱՄՆ գանձապետարանը պատժամիջոցների ցուցակում ավելացրել Ռուսաստանի 8 քաղաքացու և 29 կազմակերպության Միացյալ նավաշինական կորպորացիայի (USC) հետ կապերի համար։ Այս մասին հայտնում է ԱՄՆ դեպարտամենտի կայքը։
Պատժամիջոցների ցանկը ներառում է մի շարք նավաշինական ընկերություններ, այդ թվում՝ Admiralty Shipyards-ը և Yantar գործարանը: Սահմանափակումներ են մտցվել նաև «Ալմազ» և «Ռուբին» նախագծային բյուրոների հետ կապված։ Ցուցակում ընդգրկված են եղել USC-ի տնօրենների խորհրդի նախագահ Գեորգի Պոլտավչենկոն և գործադիր տնօրեն Ալեքսեյ Ռախմանովը։