ԱՄՆ-ը մտադիր է դադարեցնել ամերիկյան արտադրանքի մատակարարումը ռուսական 3 ավիաընկերության
AP-ի հաղորդմամբ՝ հինգշաբթի ԱՄՆ վարչակազմը քայլեր է ձեռնարկել՝ սահմանափակելու ամերիկյան արտադրանքի արտահանումը ռուսական երեք ավիաընկերությունների համար:
Ինչպես հայտնել է ԱՄՆ առեւտրի նախարարություն՝ ռուսական «Աերոֆլոտ», Utair եւ Azur Air ավիաընկերությունները հնարավորություն չեն ունենա ապրանքներ ստանալ ԱՄՆ-ից, ներառյալ՝ ինքնաթիռների տեխնիկական սպասարկման մասերը։
Արտահանման պահպանման հարցերով առեւտրի նախարարի օգնական Մեթյու Աքսելրոդն ասել է, որ պատժամիջոցների ենթարկված ավիաընկերությունները զրկված կլինեն թռիչքներ իրականացնելուց ինչպես միջազգային, այնպես էլ ներքին շուկայում, քանի որ այժմ նրանք կտրված են միջազգային աջակցությունից եւ ամերիկյան պահեստամասերից։
Որոշումն ուժի մեջ է 180 օր, սակայն կարող է երկարաձգվել։