Մարիուպոլում մոտ 5000 խաղաղ բնակիչ է զոհվել
Մարիուպոլի նոր քաղաքապետ Կոնստանտին Իվաշչենկոն ՏԱՍՍ-ին հայտնել է, որ մոտ 5000 խաղաղ բնակիչ է զոհվել մարտերի և հրետակոծությունների հետևանքով։
«Մոտ 5000 մարդ»,- խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի մասին հարցին ի պատասխան ասել է նա:
Մինչդեռ ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը բրիտանական Sky News հեռուստաալիքի եթերում հայտարարել է. «Մարիուպոլը կազատագրվի ազգայնական գումարտակներից: Եվ մենք հույս ունենք, որ վաղ թե ուշ դա տեղի կունենա»: