Հավանություն է տրվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին
ԱՄՆ Սենատը ապրիլի 7-ին հավանություն է տվել Ռուսաստանի և Բելառուսի հետ նորմալ առևտրային հարաբերությունները դադարեցնելու օրինագծին։ Քվեարկությունը դեռ շարունակվում է, սակայն նախաձեռնությունն արդեն ստացել է բավարար ձայներ՝ հաստատվելու համար։ ՏԱՍՍ-ը հայտնում է՝ բոլոր 100 սենատորները պաշտպանել են օրինագիծը։
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը մարտին հրամանագիր էր ստորագրել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու մասին։
Մարտին ԱՄՆ Ներկայացուցիչների պալատն արդեն հավանություն էր տվել Ռուսաստանից էներգակիրների ներկրումն արգելելու և ԱՄՆ պաշտոնատար անձանց կողմից Առևտրի համաշխարհային կազմակերպությանը (ԱՀԿ) Ռուսաստանի մասնակցությունը կասեցնելու միջոցներ ձեռնարկելու օրինագծին: Սակայն Սենատում նախաձեռնությունը քննարկելիս որոշ փոփոխություններ են արվել։ Այս կապակցությամբ փաստաթուղթն այժմ հետ կուղարկվի ստորին պալատ, որը, կվերանայի այն ապրիլի 7-ին : Եթե օրինագիծը հավանության արժանանա Ներկայացուցիչների պալատի կողմից, այն կանցնի ԱՄՆ նախագահի ստորագրմանը։