Մեծ Բրիտանիայում գողացել են HMS Bulwark ռազմական նավի գեներատորների համար նախատեսված դիզելային վառելանյութը
Անհայտ անձինք Մեծ Բրիտանիայում գողացել են, բրիտանական HMS Bulwark ռազմական նավի գեներատորների համար նախատեսված դիզելային վառելանյութը։ Ըստ The Sun պարբերականի՝ ընդհանուր առմամբ գողացված վառելանյութի արժեքը գնահատվել է քառորդ միլիոն ֆունտ ստեռլինգ։ Վառելիքը գողացվել է Պլիմութ քաղաքի Devonport ռազմածովային բազայից, որը գտնվում է Դեւոնի կոսմության հարավ-արեւմուտքում։ Նշենք, որ HMS Bulwark ռազմական նավի տարողությունը կազմում է 19 500 տոննա։ The Sun-ը մանրամասնում է՝ այս գողությունը բավական տհաճ իրավիճակի մեջ է դրել բրիտանական ռազմական նախարարությանը։ Դեպքի առնչությամբ սկսվել է հետաքննություն։