44-օրյա պատերազմում զոհված Լևոն Միրումյանի մայրը որդի է ունեցել
Գորիսի քաղաքապետարանից հայտնում են՝ այսօր լույս աշխարհ է եկել Արցախյան 44 օրյա պատերազմում նահատակված գորիսեցի հերոս Լևոն Սամվելի Միրումյանի եղբայրը։
Լևոնը պատերազմի առաջին իսկ օրվանից մասնակից է եղել Ջաբրայիլի պաշտպանությանը և զոհվել չարաբաստիկ արկի հարվածից՝ իր չորս ընկերների հետ միասին՝ հոկտեմբերի 2֊ին: