Ֆաբիո Կարվալյոն կտեղափոխվի «Լիվերպուլ»
twitter.com/FabrizioRomano-ի հաղորդմամբ՝ «Լիվերպուլը» համաձայնության է հասել «Ֆուլհեմի» հետ պորտուգալացի կիսապաշտպան Ֆաբիո Կարվալյոյի տեղափոխության հարցում։
19-ամյա խաղացողի համար «Լիվերպուլը» կվճարի 5 միլիոն ֆունտ ստերլինգ։ Եվս 2,7 միլիոն եվրո «Ֆուլհեմը» կստանա հետագայում բոնուսների տեսքով։
Կարվալյոյի պայմանագիրը կնախատեսվի մինչեւ 2027թ․ հունիս։ Նա արդեն բուժզննում է անցել գերմանացի Յուրգեն Կլոպի գլխավորած թիմում։