Ձմռանը միշտ էլ ճանապարհները ձնով լցված են, սենսացիա չկա. ԱԺ նախագահի մեքենան ևս ձնաբքի մեջ է մնացել
Ձնաբքի պատճառով Մարտունու ճանապարհին մնացած վարորդների մեջ եղել է նաեւ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը:
Ֆեյսբուքյան իր էջում ԱԺ հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչության պետ Արսեն Բաբայանը գրառում է արել.
«Նկատի ունենալով բազմաթիվ հարցումները տեղեկացնում եմ, որ խոսել եմ ՀՀ ԱԺ նախագահի հետ։ Գալուստ Սահակյանն այցելել է մարզերից մեկում բնակվող ազգականին։ Ճանապարհին իրեն շատ լավ է զգացել, որևէ խոչընդոտի չի հանդիպել։ Քամին ճանապարհի մի հատվածում ձյուն է լցրել, որն արագ մաքրվել է համապատասխան ծառայությունների կողմից։ Սենսացիոն որևէ երևույթ տեղի չի ունեցել։ Ձմռանը միշտ էլ լինում են ձնով լցված ճանապարհներ»: