«Եկել ենք, մտածել ենք՝ մեզ մարդ կզգանք․ բերել են, կանգնեցրել են փողոցում»․ զոհվածների ծնողներն Աննա Հակոբյանից վիրավորված տուն են վերադառնում (տեսանյութ)
Զոհվածների ծնողներն Աննա Հակոբյանից վիրավորված տուն են վերադառնում: Նա հերթական ընդունելությունն էր կազմակերպել Արցախյան պատերազմներում զոհվածների հարազատների հետ, սակայն վերջիններս վրդովված հետ էին գնում։
Նրանցից ոմանք mediahub.am-ի հետ չցանկացան անկեղծանալ, թե ինչու են այդքան շուտ հետ գնում, իսկ ոմանք էլ ասացին, որ վիրավորված են։
«Եկել ենք, մտածել էինք, մեզ մարդ կզգանք։ Բերել են, կանգնեցրել են փողոցում։ Տեղ չկա նստելու։ Ամեն դեպքում աստված իրենց հետ, թող մեզ ոչ հիշեն, ոչ էլ»,- ասացին զինծառայողներից մեկի հարազատը։
Փաշինյանի կնոջ հետ հանդիպումը նախատեսված է կառավարական առանձնատանը։