Հայաստանի մոտ 47 հազար բնակիչ 2021-ին ստացել է ՌԴ քաղաքացիություն
Ռուսաստանի քաղաքացիություն 2021 թվականին ռեկորդային թվով օտարերկրացիներ են ստացել՝ 735 հազար մարդ։ Այս մասին գրում է Կոմերսանտը։
2021 թվականին Ռուսաստանի քաղաքացիություն է տվել 735,4 հազար օտարերկրացու։ Սա ռեկորդային է թիվ է, գոնե 2000 թվականի համեմատ. գրում է լրատվամիջոցը՝ վկայակոչելով Ներքին գործերի նախարարության միգրացիոն վիճակագրությունը:
Ռուսաստանի քաղաքացիություն ստացողների կեսից ավելին եղել են Դոնբասից։
Քաղաքացիություն ստացողների թոփ հնգյակում ներառվել են՝
Ուկրաինա (հիմնականում Դոնեցկի և Լուգանսկի Ժողովրդական Հանրապետություններ)՝ 51,1%, կամ 376 հազ.
Տաջիկստան՝ 14,1%, կամ 103,7 հազար մարդ
Ղազախստան՝ 6,8%, կամ 49,9 հազար մարդ
Հայաստան՝ 6,4%, կամ 46,9 հազար մարդ
Ուզբեկստան՝ 4,3%, կամ 31,9 հազ
Ռուսական անձնագրերի մեծ մասը տրվել է Դոնբասին սահմանակից Ռոստովի մարզում (42,3%, կամ 310,8 հազար մարդ), Մոսկվայում և Մոսկվայի մարզում (12%, կամ 88 հազար), ինչպես նաև Սանկտ Պետերբուրգում և Լենինգրադի մարզում (3,9%) կամ 28,5 հազ.):
Այս հինգ մարզերին բաժին է ընկել տրված անձնագրերի մոտ 60%-ը։