ՆԱՏՕ-ին կխնդրեն օգնել Ուկրաինային՝ պաշտպանել Օդեսան
Հունաստանը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում դաշինքին կխնդրի օգնել Ուկրաինային՝ պաշտպանել Օդեսան, հայտարարել է Հունաստանի արտաքին գործերի նախարար Նիկոս Դենդիասը՝ Բրյուսելում ՆԱՏՕ-ի արտգործնախարարների հանդիպմանը ժամանելուն պես:
«Ես կխնդրեմ դաշինքի իմ գործընկերներին անել ամեն ինչ՝ օգնելու Ուկրաինային՝ պաշտպանել Օդեսան», - մեջբերում է ՌԻԱ Նովոստին Դենդիասի խոսքերը։
Հարցին, թե ՆԱՏՕ-ի գործընկերները ինչպես կարող են օգնել պաշտպանել Օդեսան, նա պատասխանեց. «Շատ պարզ. Տվեք Ուկրաինային քաղաքը պաշտպանելու համապատասխան միջոցներ: Նրանք արդեն խնդրել են դա: Ես Օդեսայում էի մի քանի օր առաջ և խոսեցի բնակիչների հետ, ովքեր ցանկանում են և կարող են պաշտպանել: քաղաքը, եթե նրանց տրամադրենք համապատասխան միջոցներ»։