Կրեմլում չեն մեկնաբանել Հունգարիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացման հնարավորությունը
Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը չի մեկնաբանել Հունգարիայում Ռուսաստանի և Ուկրաինայի միջև բանակցությունների անցկացման հնարավորությունը և չի բացահայտել այդ թեմայով Վլադիմիր Պուտինի և Վիկտոր Օրբանի հեռախոսազրույցի լրացուցիչ մանրամասները, հայտնում է ՏԱՍՍ-ը։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանն ասել էր, որ հրավիրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին Հունգարիայում խաղաղ բանակցությունների, պատասխանը դրական էր, բայց Ռուսաստանի պայմաններով։
«Այս խոսակցության վերաբերյալ մենք տվել ենք բոլոր այն տեղեկությունները, որոնք հնարավոր համարեցինք։ Լրացուցիչ տեղեկություններ չեն լինի»,- ասել է Պեսկովը։