Չինաստանի բանակը միջոցներ կձեռնարկի Թայվանի գործերին միջամտությունը դադարեցնելու համար
Չինական բանակը արդյունավետ միջոցներ կձեռնարկի արտաքին միջամտությունը և Թայվանի՝ անկախության հասնելու փորձերը զսպելու համար, հինգշաբթի ասել է Չինաստանի պաշտպանության նախարարության խոսնակ Թան Կեֆեյը։ Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին։
«Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, Թայվանի հարցը վերաբերում է Չինաստանի հիմնարար շահերին և չի հանդուրժում արտաքին միջամտությունը», - ասել է Թան Կեֆեյը՝ մեկնաբանելով ԱՄՆ-ի կողմից Թայվանի հետ զենքի գործարքի հաստատումը, այդ թվում՝ Patriot հակաօդային պաշտպանության համակարգերը։
Նա ընդգծել է, որ «Չինաստանի Ժողովրդաազատագրական բանակը արդյունավետ միջոցներ կձեռնարկի՝ վճռականորեն ճնշելու արտաքին միջամտությունը և անջատողական ուժերի փորձերը՝ հասնելու Թայվանի անկախությանը և անշեղորեն կպաշտպանի ազգային ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: