Ռուսաստանի հետ երկխոսությունն իմաստ չունի. Անջեյ Դուդա
Ռուսաստանի հետ բանակցությունները չեն օգնի դադարեցնել պատերազմն Ուկրաինայում, հայտարարել է Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդան՝ կոչ անելով խստացնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները։ Այս մասին Դուդան ասել է CNN-ին տված հարցազրույցում։
«Ռուսաստանի հետ երկխոսությունն իմաստ չունի։ Վլադիմիր Պուտինին պետք է շատ խիստ պայմաններ առաջարկել։ Դուք պետք է ասեք. «Եթե դուք չեք կատարում այս պայմանները, մենք խոսելու բան չունենք»։ Մենք խստորեն կաջակցենք Ուկրաինային, կուժեղացնենք պատժամիջոցների ռեժիմը, քանի որ եթե դուք երկխոսություն վարեք, որը ոչինչ չի տալիս, դա ընդամենը խաղ է Ռուսաստանի համար ժամանակ շահելու համար»,- ասել է Դուդան, փոխանցում է UNIAN-ը։
Լեհաստանի նախագահի խոսքով՝ «պատժամիջոցների ռեժիմը պետք է ուժեղացվի։