ՆԱՏՕ-ի երկրները քննարկում են Ուկրաինային ծանր սպառազինությունների մատակարարումները
Հինգշաբթի օրը ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարները կքննարկեն Ուկրաինային սպառազինության հետագա մատակարարումները, այդ թվում՝ ծանր սպառազինությունը: Այս մասին հանդիպումից առաջ խոսել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը, փոխանցում է European Pravda-ն։
«Շտապ անհրաժեշտություն կա շարունակել աջակցել Ուկրաինային։ Ավելի ուշ ՆԱՏՕ-ի ԱԳ նախարարների հետ մեր հանդիպմանը վստահ եմ, որ մենք կքննարկենք ավելի շատ հակաօդային պաշտպանության համակարգերի, հակատանկային զենքի, թեթև, բայց նաև ծանր սպառազինությունների մատակարարման անհրաժեշտության մասին»,- ասել է Ստոլտենբերգը։
Նա ընդգծել է, որ դաշնակիցները զենք են մատակարարում՝ ապահովելու նրա ինքնապաշտպանության իրավունքը։