ԱՄՆ–ում կարծես կողմ են Թուրքիային վաճառել F-16 մարտական ինքնաթիռներ
Այս տարվա մարտի 17-ին ԱՄՆ վարչակազմը նամակ է հղել Կոնգրեսին՝ նշելով, որ Թուրքիային F-16 մարտական ինքնաթիռների վաճառքը նպատակահարմար է համարվում, հայտնում է Anadolu-ն։
«Թուրքիայի զինված ուժերը ՆԱՏՕ-ի երկրորդ հզոր բանակն է: Թուրքիան տասնամյակներ շարունակ աշխատում է ՆԱՏՕ-ի գործընկերների հետ միասին: Թուրքիայի միանշանակ դիրքորոշումն Ուկրաինայի տարածքային ամբողջականության և ինքնիշխանության պաշտպանության հարցում մեծ նշանակություն ունի տարածաշրջանում կայունության պահպանման համար: Նոր իրականության մեջ F-16-ների վաճառքը համարվում է նպատակահարմար: F-16-ների խմբաքանակի վաճառքը Թուրքիային` ծառայում է Միացյալ Նահանգների քաղաքական շահերին»,- ասված է նամակում։