Ավստրալիան պատժամիջոցներ է սահմանել տասնյակ ռուս գործարարների դեմ
Ավստրալիայի արտաքին գործերի նախարար Մարիս Փեյնը հայտարարել է մի շարք ռուսների նկատմամբ նոր պատժամիջոցների մասին՝ կապված Ուկրաինայում ստեղծված իրավիճակի հետ, հայտնում է Reuters-ը։
Փեյնի խոսքով՝ այսօր նա լրացուցիչ պատժամիջոցներ կհայտարարի «ռուսական էլիտայի 67 ներկայացուցիչների և գործարարների նկատմամբ»։
Դիվանագետը չի նշել նրանց անունները, սակայն ընդգծել է, որ նրանք բոլորը նախագահ Վլադիմիր Պուտինի շփումների ներքին շրջանակի մաս են կազմում։