Նենսի Փելոսին մոտ օրերս կայցելի Թայվան
ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի նախագահ Նենսի Փելոսին մոտ օրերս կայցելի Թայվան, հայտնում է ճապոնական Fuji TV-ն՝ հղում անելով աղբյուրներին։
Ապրիլի 8-ին Փելոսին մտադիր է ժամանել Ճապոնիա, որտեղ կհանդիպի վարչապետ Ֆումիո Կիսիդայի հետ։ Հետո նա նախատեսում է այցելել Թայվան։
Նշվում է, որ սա կլինի ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի խոսնակի առաջին այցը Թայվան վերջին 25 տարվա ընթացքում։