Մենք գիտենք, թե ինչպես հաղթել. Ուկրաինայի ԱԳ նախարար
Ուկրաինայի արտաքին գործերի նախարար Դմիտրի Կուլեբան ՆԱՏՕ-ի դաշնակիցներին կոչ է արել ավելի շատ զենք տրամադրել Ուկրաինային Ռուսաստանի դեմ պատերազմում աջակցելու համար։
Նրա խոսքով՝ Ուկրաինային անհրաժեշտ են ռազմական ինքնաթիռներ, հականավային հրթիռներ, զրահատեխնիկա, հակաօդային պաշտպանության համակարգեր։
«Մենք գիտենք, թե ինչպես հաղթել, բայց առանց Ուկրաինայի կողմից պահանջվող բոլոր զենքի կայուն և բավարար մատակարարման, այս հաղթանակները կուղեկցվեն հսկայական զոհողություններով: Որքան շատ զենք ձեռք բերենք և որքան արագ հասնեն Ուկրաինա, այնքան ավելի շատ մարդկային կյանքեր կփրկվեն: Այդքան շատ քաղաքներ և գյուղեր չեն ավերվի, և այլևս Բուչա չի լինի»,- Կուլեբայի խոսքը մեջբերում է RBC-Ukraine-ն։
Նա նաև նշել է, որ այժմ զենքը ծառայում է աշխարհին. «Հարձակողական և պաշտպանական զենքերի միջև տարբերություն չկա. ցանկացած զենք, այդ թվում՝ տանկերն ու արագընթաց ինքնաթիռները, կօգտագործվեն Ուկրաինայի պաշտպանության համար»։