ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

Իրականում այլ կերպ պետք է լիներ. հենց Հայաստանն ունի ամենալուրջ, գլոբալ և բառացիորեն մետաֆիզիկական պահանջ Թուրքիայի նկատմամբ .«Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«realtribune.ru-ն «Թուրքիան Հայաստանից զիջումներ է ակնկալում Ցեղասպանության, Արցախի և Արևմտյան Հայաստանի հարցերում» վերնագրով հոդվածում գրում է, որ Հայաստանն ունի բոլոր հնարավորությունները վերածվելու կիսագաղութի, որտեղ, մրցակցության արդյունքում ոչնչացնելով տեղական արտադրությունը, սկզբում կներթափանցեն թուրքական ապրանքները, իսկ հետո այն թուրքական ձեռնարկությունները և այլ բիզնես օբյեկտները, որոնք տեղափոխվում են աղքատ երկրներ:

Նման կարծիք է հայտնել պատմաբան Անտոն Եվստրատովը։ Հայաստանի և Թուրքիայի միջև բանակցություններում, սկզբից՝ հատուկ ներկայացուցիչների, ապա արտգործնախարարների մակարդակով, չեն կարող չբարձրացնել մի շարք հարցեր՝ կապված Հայաստանի ազգային անվտանգության և ընդհանրապես ազգային շահերի հետ։ Անկասկած, խաղաղության ցանկությունը հրաշալի է, բայց ամեն ինչ կախված է ապագա պայմանագրի պայմաններից, իսկ վերջինս էլ՝ կողմերի բանակցային դիրքորոշումներից։ Եվ պետք է ընդունել ճշմարտությունը. հավասար, երկկողմանի բանակցությունները ենթադրում են, որ դրանց յուրաքանչյուր մասնակից ունի որոշակի հաղթաթուղթ, ամուր դիրքեր և հնարավորություններ, որոնց օգնությամբ նա կարող է ինչ-որ տեղ իր համար բարենպաստ պայմանների շուրջ բանակցել, ինչ-որ տեղ հաստատակամություն դրսևորել, ինչ-որ տեղ ճնշում գործադրել դիմացինի վրա: Հայաստանը հիմա նման որևէ հաղթաթուղթ չունի։

Եվ, հետևաբար, Թուրքիայի կամ Ադրբեջանի հետ բանակցություններում, ընդ որում՝ երկկողմ (որի մասին խոսել են նաև Արարատ Միրզոյանն ու Մևլութ Չավուշօղլուն), Հայաստանը առանց աջակցության պարզապես պետք է ստորագրի այն ամենը, ինչ կթելադրի իր հետ բանակցողը։ Հայաստանը բազմիցս է հայտարարել, որ ցանկանում է բանակցել Թուրքիայի հետ առանց նախապայմանների, և չափազանց ցավալի պատմական պարադոքսն այն է, որ այս իրավիճակում նախապայմաններ կարող էր դնել միայն թուրքական կողմը, ոչ թե հայկական կողմը: Մինչդեռ իրականում այլ կերպ պետք է լիներ, քանի որ հենց Հայաստանն ունի ամենալուրջ, գլոբալ և բառացիորեն մետաֆիզիկական պահանջը Թուրքիայի նկատմամբ, այն է՝ Օսմանյան կայսրությունում Հայոց ցեղասպանության ճանաչման և դատապարտման պահանջը։ Բնականաբար, Երևանի հետ բանակցություններում Անկարան դա չի արել և չի պատրաստվում անել, և այս դեպքում բանակցությունների փաստն արդեն իսկ հայկական կողմի միակողմանի և անհավասար զիջում է։ Բայց, կրկնում եմ, դա կարող է լինել միայն սկիզբը, Հայաստանին թելադրվելու են այլ նվաստացուցիչ պայմաններ, որոնց հետ նա հազիվ թե հնարավորություն ունենա չհամաձայնել։

Շատ հավանական է, որ խոսք լինի Արցախում զիջումների մասին... Ակնհայտ է, որ Թուրքիան չափազանց շահագրգռված է նման բանակցություններով և Հայաստանի հետ վերջնական խաղաղությամբ, քանի որ դա կընդլայնի նրա ազդեցության տարածքը Լիբիայի մի մասից, հյուսիսային Սիրիայից և Ադրբեջանից դուրս։ Ավելին, հնարավորություն ունենալով օգտագործել Հայաստանի տարածքը իր տրանսպորտային կարիքների համար՝ Անկարան կկարողանա լրջորեն նվազեցնել ծախսերը և հեշտացնել իր ներթափանցումը Կասպից ծովի երկրներ, իսկ հետագայում՝ Կենտրոնական Ասիա: Չխոսենք անգամ իր դաշնակից Ադրբեջանի հետ ուղիղ երկաթուղային կապի մասին։ Այդ վերջին գործոնը հնարավորություն կտա վերահսկել իրանական առևտուրը Հայաստանի հետ, Հայաստանի առևտուրը և ամուր հաստատվել ռուսական ավանդական ազդեցության գոտում։ Ակնհայտ է, որ 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Հայաստանը Թուրքիային իրավահավասար գործընկեր չի լինելու։ Ավելին, ինչպես ասացինք, նա ունի բոլոր հնարավորությունները վերածվելու կիսագաղութի։ Ակնհայտ է, որ, ի հեճուկս Հայաստանում ոմանց ակնկալիքների, թուրքերին պարզապես ձեռնտու չի լինի բարձրացնել կենսամակարդակը այդ տարածքում, ընդհակառակը, նա շահագրգռված կլինի ունենալ էժան և, հնարավորության դեպքում, հմուտ աշխատուժ: Որպես այդ թեզի օրինակ՝ հիշեցնեմ, որ թուրքական բիզնեսն ու ներդրումները չեն բարելավել Վրաստանի բնակչության մեծամասնության կյանքը։

Եվ վերջում նշեմ, որ Թուրքիայի հետ խաղաղության հաստատման դեպքում Երևանը պետք է վերջնականապես և պաշտոնապես հրաժարվի Արևմտյան Հայաստանի տարածքի վերաբերյալ նույնիսկ դեկլարատիվ պահանջներից։ Դա կլինի հայ հասարակության մեջ առկա քաղաքական, մշակութային և նույնիսկ գաղափարական իրականության ամբողջական վերակառուցում։ Իսկապե՞ս հայ հասարակությունը պատրաստ է նման զիջումների, ինչպես դա նշում է Արարատ Միրզոյանը և վկայակոչում (թեև բավականին անուղղակիորեն) որոշ սոցիոլոգիական ուսումնասիրությունների տվյալներ։ Այդ հարցի պատասխանից շատ բան է կախված Հայաստանի և հայ ժողովրդի համար...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում