ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

«Ծեծելու են, հնարավոր է ոտքերով». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ճակատամարտի կամ պատերազմի ժամանակ կողմերը մարտական կորուստներ են ունենում: Այդ տեսակետից ռազմական բժշկության մեջ կա մի այսպիսի հասկացություն. մարտական կորուստները լինում են վերադարձելի և անվերադարձելի:

Ըստ էության, վերադարձելին այն թեթև վիրավորներն ու հիվանդներն են, որոնք կարող են մի քանի օրից կամ շաբաթից շարքում լինել և շարունակել պատերազմել, իսկ անվերադարձելի կորուստները զոհվածները և ծանր վիրավորներն են: Ընդ որում, ժամանակակից պատերազմում վերադարձելի և անվերադարձելի կորուստների հարաբերակցությունը կազմում է 1:3-ի: Ինչու՞ հիշեցի սա... Ոչ Ուկրաինայում պատերազմի կապակցությամբ: Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալուց հետո Հայաստանում ընթանում են «ճակատամարտեր» և «պատերազմ»՝ հոգիների, իսկ ավելի առարկայացված ասելու դեպքում՝ ձայների «պատերազմ», համակիրներ գրավելու «պատերազմ»: Եվ այդ «պատերազմն» սկսել է հենց ներկայիս վարչապետը, ընդ որում՝ նրան հաջողվել է այդ օրակարգը պարտադրել նաև այլ ուժերի: «Պատերազմի» ընթացքում լինում են «փոխհրաձգություններ»՝ մամուլում, հեռուստատեսությամբ և սոցիալական ցանցերում, որոշակի «բախումներ» և «սադրանքներ» ցույցերի, երթերի և այլ մասսայական միջոցառումների տեսքով, և որոշիչ «ճակատամարտեր» ընտրությունների տեսքով:

Փաշինյանին հաջողվել է հաղթել երկու ամենագլխավոր «ճակատամարտերում», բայց այնպես չէ, որ ընդդիմադիրները «ճակատամարտեր» չեն հաղթել (թեկուզ ՏԻՄ ընտրությունները որոշ կարևոր քաղաքներում): Այստեղ կարևորը դա չէ: Կարևոր է այլ բան: Ցանկացած պատերազմում կողմերն ունենում են կորուստներ: Տեսականորեն այստեղ ևս կան «կորուստներ», և դրանք կարելի է բաժանել վերադարձելի և անվերադարձելի տեսակների: Իսկ ի՞նչ է կատարվում հիմա: Փաշինյանի թիմը տալիս է վերադարձելի և անվերադարձելի «կորուստներ», ընդ որում՝ կարևորը անվերադարձելի «կորուստներն» են, քանի որ դրանք ժամանակի ընթացքում սկսում են քանակ դառնալ: 44-օրյա պատերազմից հետո նրա «կորուստները» շատ-շատ էին, բայց, ինչպես ասում է պատերազմական գիտությունը, դրա վերադարձելի բաղադրիչը կեսից ավելի է լինում, և արդյունքում նրան հաջողվեց ճիշտ ժամանակին և ճիշտ «հրետանային նախապատրաստություն» իրականացնելուց հետո (ամեն ինչում նախկիններն են մեղավոր, հիմա էլ գալիս են պատերազմ սկսեն և այլն) այդ վերադարձելի «կորուստները» շարք վերադարձնել և հաղթել կարևոր «ճակատամարտում»՝ խորհրդարանական ընտրություններում:

Բայց վարչապետի անվերադարձելի «կորուստները» շարունակում են անշեղորեն աճել, դրա օրինակն է թեկուզ ապրիլի 5-ի ընդդիմության հանրահավաքը: Ի դեպ, կարևոր է նաև այն, որ ընդդիմության «կորուստները» այս պահին լինում են հիմնականում միայն վերադարձելի (այնպես չէ, որ ինչ-որ մեկին ընդդիմության արդեն դուր չգալու դեպքում նա դառնում է «նիկոլական»): Ըստ էության, «հոգիների համար պատերազմը» ընթանում է ռազմական գիտության բոլոր կանոններով, իշխանական թևը տալիս է այնպիսի անվերադարձելի «կորուստներ», որոնց տեղն անհնար է լրացնել, և հեռու չէ այն պահը, որ նրանք կզգան այն, ինչ Օստապ Բենդերն էր ամբողջ մարմնով զգում Վասյուկիում շախմատի միաժամանակյա խաղի ավարտին. «Ծեծելու են, հնարավոր է՝ ոտքերով»»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում: