ՔՊ-ական նախկին պատգամավորներն անտերության են մատնվել. «Հրապարակ»Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Ադբեջանին մոտ «Էքստրիմը» երկար կյանք չունեցավ. «Հրապարակ»Գորիսի նախընտրական փակագծերը. Առուշանյանն ազատվում է ՔՊ-ից, իշխանականները «օրերն են հաշվում». «Փաստ»Նախկին իշխանությունների օրոք բիզնեսով զբաղված գործարարների գույքն իրավապահների ուշադրության կենտրոնում է․ «Ժողովուրդ»Իշխանությունների նոր ավանտյուրան. ռեկետ՝ «պետական» լոզունգների տակ. «Փաստ»Տիգրան Կարապետյանը Եվրոպայի Մ23 առաջնությունում արծաթե մեդալ է նվաճելԵՄ դիտորդական առաքելությունը Հայաստանում 10․000-երորդ պարեկություն է իրականացրելՀորմուզի նեղուցում հարձակվել են 15 հնդիկ նավաստիներով լցանավի վրաԵՄ-ն Վրաստանի բնակչությանը 38 միլիոն եվրոյի ֆինանսավորում է հատկացնումՀոգեբանորեն հյուծված հասարակությունն անընդունակ է իրականությունը գնահատելով ընտրություն կատարելԼուկաշենկո․ Թրամփը Ուկրաինային իր պայմաններն է թելադրումՔաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՍպիտակ-Գյումրի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Jeep Compass»-ը․ 5 վիրավորներից մեկը անչափահաս էՓեզեշքիան․ «Հայաստանի հետ քննարկել ենք համատեղ ռազմավարական փաստաթղթի նախապատրաստումը»Քաղաքացիական բնակչությանն աջակցելու համար Շվեդիան Ուկրաինային կտրամադրի 52.71 միլիոն դոլարՀայաստանն ու Իտալիան քննարկել են բարձր տեխնոլոգիաների ոլորտում համագործակցության հնարավորություններըԹրամփը վստահեցրել է, որ Վաշինգտոնը հրահանգ չի տվել դանդաղեցնել Starlink-ը ՈւկրաինայումՎրաստանի կառավարությունը Քարելիի շրջանում գտնվող հողամասը 1 լարով փոխանցել է ՊատրիարքությանըՎրաստանը հայտ է ներկայացրել ԵԱՀԿ նախագահության համարՀայ-իրանական սահմանին շուտով ազգային պարկ կստեղծվի. ԻԻՀ փոխնախագահ. Sputnik ԱրմենիաՀայաստանն ու ՆԱՏՕ-ն քննարկել են պաշտպանության ոլորտում բարեվարքության ամրապնդման հարցերըԳյումրիի ՀԷՑ-ի «Ղարս» մասնաճյուղում էլեկտրիկը հոսանքահարվել է, տեղում մաhացել է. Armlur.amՀԱՊԿ գլխավոր քարտուղարը միջազգային կազմակերպություններին կոչ է արել միանալ աշխատանքներինԿոբախիձեն և Փեզեշքիանը Երևանում քննարկել են երկկողմ հարաբերություններն ու տարածաշրջանային իրավիճակըԴի Կապրիոն ողջունել է Երևանում մեկնարկած՝ վտանգված տեսակների վերականգնմանն ուղղված կոալիցիան«Երեւան Ուելնես»–ում բուժօգնություն է ցուցաբերվել 5 անձի. հնդիկ աշխատակիցը տեղափոխվել է հիվանդանոցԱլեքսանդր Լուկաշենկոն ժողովրդական աշխարհազորի ջոկատում սամբոյի հնարք է ցույց տվելԷրդողանի կուսակցության վարկանիշն անկումային էԽաչատուրյանն ու ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը քննարկել են մշակութային ժառանգության պաշտպանության հարցերԻնչո՞ւ է «Երեւան Ուելնեսում» վատացել երեխաների ինքնազգացողությունըԴմիտրիև․ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն քննարկում են տվյալների կենտրոնների համատեղ ստեղծման հնարավորությունըԿոբախիձեն անդրադարձել է Երևանում անցկացվող COP17 համաժողովինՄատենադարանն ընդունել է COP17-ի բարձրաստիճան հյուրերինՀռոմում դպրոցականները ճայթուկներով հարձակվել են Կրթության նախարարության շենքի վրաԳուտերեշը Բաղրամյան 26–ում հայտարարել է, որ տպավորված է Հայաստանից ու ԵրևանիցՊուտին․ Ուկրաինայում անվտանգության գոտու ստեղծման հարցը բանակցությունների առարկա չի դառնաՀռոմի պապը Պուտինին կոչ է արել հրադադար հաստատելԲնության պահպանությունը պետք է լինի կայուն զարգացման քաղաքականության անբաժանելի մասը. ՀՀ նախագահՄենք Թուրքիայի հետ ջրային ոլորտում համագործակցության ներուժ ունենք. ՓաշինյանԵԱՏՄ-ում քննարկվել է միասնական տրանսպորտային տարածքի ձևավորման հարցը«Էրեբունի» հյուրանոցում հայտնաբերվել է ՌԴ 50-ամյա քաղաքացու մարմինՀայաստանը հյուրընկալել է eTwinning համաեվրոպական դպրոցական ծրագրի միջազգային համաժողովըՈստիկանություն է ներկայացվել նախկինում դատապարտված 106 անձԿասեցվել է «Վիլ ֆուդ» ընկերության պահածոների արտադրամասի արտադրական գործունեությունըՊոլսահայ գործարարն առաջին անգամ ապրանք է արտահանել ՀայաստանԽցանված արդարադատություն․ Խաչիկ Գալստյանի հայտարարությունը տնային կալանքիցԿԽՄԿ-ն դեռ չի տեսակցել ՀՀ ներխուժած ադրբեջանցունԿասեցվել է տանձի և թարխունի համերով գազավորված ոչ ալկոհոլային ըմպելիքների արտադրությունըԱրզնիում երեք գազալցակայանի շահագործումը դադարեցվել է
Մամուլ

Ոչ միայն ներսում, այլև «դրսում». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է

«Ներկայիս վիճակը օրհասական է ոչ միայն Արցախի ու Հայաստանի համար, այլև ողջ հայության, ներառյալ՝ սփյուռքի։ Խնդիրն այն է, որ պատերազմից հետո սփյուռքն սկսել է շատ արագ տարրալուծվել ու կորցնել իր ինքնությունը։ Նախապես նշենք՝ բարեբախտաբար, համընդհանուրի մասին չէ խոսքը, բայց միտումներն արդեն հստակ նկատելի են: Եթե նախկինում սփյուռքահայերը հպարտանում էին իրենց ազգային պատկանելիությամբ, անընդհատ շեշտում դրա մասին, ապա հիմա նրանցից շատերը չեն ցանկանում ասոցացվել կապիտուլ յացիայի ենթարկված Հայաստանի հետ ու նախընտրում են այլ ինքնություն իրենց վերագրել։

Կամ՝ եթե նախկինում բազմաթիվ սփյուռքահայերի շրջանում հայրենիք վերադառնալու ցանկություն կար, ոմանք նույնիսկ իրենց ապագան տեսնում էին հենց Հայաստանում, ապա հիմա այդ ցանկությունը հիմնականում վերացել է, քանի որ ՀՀ-ն նույնիսկ իր սահմանների անձեռնմխելիությունը և քաղաքացիների անվտանգությունն ի վիճակի չէ ապահովել, ուր մնաց, որ կարողանա սփյուռքահայերի պահանջները բավարարել։ Այո, ոմանք ուզեն թե չուզեն, անհնար է չընդունել, որ նախկինում իրավիճակն այլ էր։ Դրա համար էլ՝ երբ տարիներ առաջ Սիրիայում քաղաքացիական պատերազմ սկսվեց, բազմաթիվ սիրիահայեր նախընտրեցին տեղափոխվել Հայաստան, սակայն ներկայումս, երբ Ուկրաինայում ռազմական գործողություններ են ընթանում, տեղի մեծաթիվ հայկական համայնքի ներկայացուցիչները գլխավորապես նախընտրում են գնալ Ռուսաստան, Լեհաստան և այլ եվրոպական երկրներ, քան տեղափոխվել Հայաստան։ Անգամ հարցականի տակ է սփյուռքահայ համայնքների համախմբման հարցը, արդյունավետորեն չեն գործում համապատասխան կոորդինացնող կառույցները, և սփյուռքը վերակազմակերպելու հարցում այնպիսի մի կետի ենք հասել, որ Արամ Ա կաթողիկոսը ստիպված է եղել 2022 թվականը հռչակել Սփյուռքի տարի։

Սփյուռքում տեղի ունեցող այսպիսի գործընթացները պատահական լինել չեն կարող։ Հենց իրենց պաշտոնավարման սկզբից էլ այս իշխանությունները չկարողացան աշխատել սփյուռքահայ համայնքների հետ՝ չնայած սփյուռքի անունը անընդհատ շահարկում էին։ Նրանք սփյուռքի նախարարությունը փակեցին, հետո բացեցին ձևական մի կառույց՝ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարի գրասենյակը, իսկ բովանդակային առումով տարբեր երկրներում մեր ունեցած համայնքները համախմբելու ու հայապահպանության հարցում գրեթե ոչինչ չարեցին։ Սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատարն այդ ընթացքում հարկատուների հաշվին միայն պարգևավճարներ էր բաժանում ու արտասահման ուղևորությունների մեկնում։

Իսկ Փաշինյանը, խոշոր հայկական համայնքներ ունեցող երկրներում դիլետանտ քպականներին դեսպանների պաշտոններ նվիրելով, մարեց այդ համայնքները հայրենիքի շուրջ համախմբելու վերջին հույսերը, քանի որ այդ մարդիկ միայն պաշտոնները վայելելով են զբաղված։ Ինչպես ցանկացած հարցում, սփյուռքի հետ աշխատանքում ևս ամեն ինչ միայն փուչ փիառի վրա է հիմնված. օրինակ՝ երբ մի քանի տարիքով կանայք սոցցանցերում հայհոյում էին ընդդիմադիրներին, տպավորություն էր ստեղծվում, թե իշխանություններն աջակցություն են վայելում սփյուռքում։ Սակայն իրականում, եթե սփյուռքը վստահեր Փաշինյանին ու իր թիմին, ապա 4 տարվա ընթացքում բավական թվով Հայաստան վերադարձողներ կլինեին, ներդրումներ կլինեին և այլն։ Սփյուռքի ունեցած ներուժը նույնիսկ ճիշտ չօգտագործվեց պատերազմի ժամանակ։ Օրինակ՝ կարելի էր սփյուռքահայության ունեցած հնարավորությունների միջոցով կոնկրետ խնդիրներ լուծել, լոբբիստական գործունեության միջոցով ճնշում գործադրել թուրք-ադրբեջանական տանդեմի վրա։ Սակայն իշխանությունների մտածողությունը ցույցերից ու փողոց փակելուց այն կողմ չի անցնում, դրա համար էլ ռազմական գործողությունների թեժ փուլում նրանք հորդորում էին հայկական համայնքի ներկայացուցիչներին փողոցներ փակել, բայց դրա արդյունքում որևէ հարց չէր լուծվում։

Իսկ հետո սփյուռքի կողմից հանգանակված գումարներն իշխանությունները Հայաստան համահայկական հիմնադրամի հաշվից վերցրեցին ու բյուջե մուտքագրեցին, որ ինչպես ուզեն, այնպես էլ օգտագործեն՝ առանց հաշվետու լինելու։ Մյուս կողմից էլ՝ զարմանալ ի է, որ սփյուռքահայերը 2018 թ.-ի գարնանը իշխանափոխության օրերին բողոքի ցույցեր, պիկետներ էին կազմակերպում, սակայն երբ այսօր Հայաստանի ու Արցախի համար գոյաբանական խնդիր է դրված, և իշխանությունները մեկը մյուսի հետևից զիջումներ են կատարում հակառակորդին՝ խաղաղության դարաշրջան բացելու անվան տակ, մեկ-երկու բացառություններով, որևէ ծանրակշիռ ակցիա չեն կազմակերպում իրենց բողոքն արտահայտելու և տեղ հասցնելու համար։ Մի՞թե սփյուռքահայությունն այնքան հիասթափված է, որ անտարբեր է դարձել։ Կամ էլ հնարավոր է՝ կայծ է պետք, որ սփյուռքահայության շրջանում ևս զարթոնք սկսվի ու բողոքի ալիքը թափ հավաքի։ Տեսնենք...»:

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում