Գաբրիել Սարգսյանը դարձավ շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնության փոխչեմպիոն
Սլովենիայում կայացած շախմատի Եվրոպայի տղամարդկանց անհատական առաջնությանը Հայաստանի հավաքականի անդամ Գաբրիել Սարգսյանը նվաճեց Եվրոպայի փոխչեմպիոնի կոչումը։
Սարգսյանը 8,5 միավորով առաջին տեղը կիսեց գերմանացի Մատիաս Բլուեբաումի հետ: Նա հաղթող ճանաչվեց լրացուցիչ ցուցանիշով։
Մրցաշարի վերջին տուրում Գաբրիել Սարգսյանը սպիտակ ֆիգուրներով 6 քայլում ոչ-ոքի էր խաղացել իսպանացի Խայմե Սանտոս Լատասայի հետ, իսկ Մատիաս Բլյուբաումը՝ խորվաթ Իվան Սարիչի հետ։